Ամեն տարի՝մարտի 15-28-ն ընկաց
ժամանակահատվածում, հազարավոր իրանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ իրանական Նոր
տարին՝ Նորուզը տոնելու: Իրանցիների՝ Նորուզը Հայաստանում տոնելու հիմնական պատճառը,
թերևս, Հայաստան մուտքի արտոնության առավել հեշտ և մատչելի կարգն է, մյուս կողմից առկա նպաստավոր պայմանները՝ազատ և ուրախ ժամանց անցկացնելու:
Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես,
երևանաբնակների մի ստվար հատված գրեթե տեղյակ չէ, թե ինչու են հատկապես այս շրջանում
մեծ թվով իրանցիններ գալիս Հայաստան և ,առհասարակ, ինչ է իրենից ներկայացնում
Նորուզ Բայրամը:Եվ ,թերևս , սա է հիմնական պատճառներից մեկը իրանցի զբոսաշրջիկների
նկատմամբ Հայաստանի բնակչության խիստ հակասական վերաբերմունքը:
2013թ մարտի 15-ից մարտի 24-ը Հայաստանում է իր հանգիստը անցկացրել 7150 իրանցի,ինչը մոտավորապես երկու անգամ պակաս է 2012-ի թվաքանակից:
Իրանցիների թվի նվազումը որոշները կապում են Իրանի նկատմամբ կիրառված սանկցիաների հետ,որի արդյունքում Իրանը հայտնվեց տնտեսական ճգնաժամի մեջ:Սակայն որոշ հետազոտողներ պնդում են,որ դրանք կապված են ոչ այնքան սանկցիաների որքան Հայաաստանցիների կողմից իրանցիների նկատմամբ եղած բացասական վերաբերմունքի հետ.ասել է, թե Հայաստանում «իրանաֆոբիայի» մթնոլորտը խանգարում է իրանցիներին անցակացնել իրենց խրախճանքը Հայաստանում:
Հարցի օբյեկտիվ լուսաբանման համար Երևանում կատարեցինք մի փոքրիկ հարցում,թե հատկապես ինչու չեն ուզում իրանցիներին տեսնել Հայաստանում:
Հարցման ընթացքում հնչեցին տարբեր տեսակետներ որոնք կառանձնացնենք մի քանի կետերով
Հայաստանցիների մի հատված չի ուզում տեսնել իրանցիներին Հայաստանում նրա համար,որովհետեւ Հայաստան են ներխուժում այսպես ասած «Իրանցի ադրբեջանցիներ»,ինչը մեր ազգային անվտանգության դեմ ուղղված քայլ է:
Նախապես այս տեսակետը համարենք թյուրիմացության արդյունք ,որովհետեւ Իրանում բնակվում են ոչ թե ադրբեջանցիներ այլ ազարիներ,որոնց ՝ մեր «խռոված» հարևանի հետ կապված առընչությունը զուտ լեզվական է ,եւ էթնոմարդաբանական տեսանկյունից ազարիները Իրանի էթնիկ տարրերից են, ու քաղաքական տեսակետից աղերս անգամ չունեն Ադրբեջանի հետ:
Ուստի կարելի է ենաթադրել,որ «իրանաֆոբիայի» այս պատճառը զուտ չիմացության , մեզ բնորոշ պեսիմիստական խառնվածքի ու մի քիչ էլ սուրճի բաժակի շուրջ կանացի խոսակցությունների արդյունք է :

Հայաստանցիների մի հատված չի ուզում տեսնել իրանցիներին Հայաստանում,որովհետեւ նրանք իրենց «գռեհիկ» են պահում
Հարցի «թեժ կետից» ինֆորմացիա ստանալու համար այցելեցինք " iranian party" -ներ կազմակերպվող գիշերային ակումբներից մեկը,որի աշխատակիցները նշեցին,որ այս տարի էլ են կազմակերպելու նման երեկոներ եւ ավելի մեծ սպասումներ ունեն:Իսկ մեր այն հարցին ,թե հյուրերը պահու՞մ են հասարակական կարգը,ակումբի աշխատակիցները պաատսխանեցին հումորով«Այդ երեկոներին միայն իրանցիներ են գալիս,իրենք միմյանց շատ լավ հասկանում են»:
Բողոքողների մի մասն էլ իր բողոքը պայմանավորում է նրանց մուսուլման լինելու ու մեր նկատմամբ պատմական անբարեհաճո պահվածքով:
Սակայն պազրվում է իրանցիների հանդեպ հակակրանքը անպատասխան չի մնում. իրանցի զբոսաշրջիկների թվի նվազումն էլ մասամբ կապված է հայկական ոչ ադեկվատ վերաբերմունքի հետ:Մասնավորապես« Հայկական ժամանակը » հիշատակում է դեպքեր,երբ հայ տաքստիստները խաբել են իրանցիներին ,կամ խանութներում նրանց համար ավելի բարձր գնացուցակ է եղել:
Ի տարբերություն հասարակ բնակչության, երևանյան խանութների տերերից ոչ ոք չի ատում իրանցիներն,որովհետեւ ինչպես իրենք են նշում ,առեւտուրը կրկնապատկվում է իրանցիների ժամանելու օրերին:
Ըստ Հայկական ժամանակի մեկ այլ հարցման,յուրաքանչյուր իրանցի Հայաստանում միջինը ծախսում է 1600 դոլլար:
Հենց առեւտրականներն են կոչ անում լինել հանդուրժող, իսկ կարգի պահպանման հարցը թողնել ոստիկանների վրա ,որ իրենք գոնե այս ամիս շահույթով աշխատեն:
Մեզ մնում է միայն կոչ անել հայաստանցիներին լինել հանդուրժող,ոստիկաններին ՝ լինել զգոն,ու Մեղրիի մաքստանն էլ ակնկալել հերթեր:
Նարեկ Զարոյան
Սաշիկ Սուլթանյան
No comments:
Post a Comment