Saturday, March 15, 2014

Մարտ. Հայաստանում իրանաֆոբիայի ու իրանասիրության ամիս


Լուսանկարը ՝www.travelnews.am




Ամեն տարի՝մարտի 15-28-ն ընկաց ժամանակահատվածում, հազարավոր իրանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ իրանական Նոր տարին՝ Նորուզը տոնելու: Իրանցիների՝ Նորուզը Հայաստանում տոնելու հիմնական պատճառը, թերևս, Հայաստան մուտքի արտոնության առավել հեշտ և մատչելի կարգն է, մյուս կողմից առկա  նպաստավոր պայմանները՝ազատ և ուրախ ժամանց անցկացնելու:

Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես, երևանաբնակների մի ստվար հատված գրեթե տեղյակ չէ, թե ինչու են հատկապես այս շրջանում  մեծ թվով իրանցիններ  գալիս Հայաստան և ,առհասարակ, ինչ է իրենից ներկայացնում Նորուզ Բայրամը:Եվ ,թերևս , սա է հիմնական պատճառներից մեկը իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ Հայաստանի բնակչության խիստ հակասական վերաբերմունքը:

 2013թ մարտի 15-ից մարտի 24-ը Հայաստանում է իր հանգիստը անցկացրել 7150 իրանցի,ինչը մոտավորապես երկու անգամ պակաս է 2012-ի  թվաքանակից:

Tuesday, March 11, 2014

ԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ




 Հազարակների պատմություն ունեցող իրանական գորգի մասին առաջին հիշատակությունները պատկանում են մ.թ.ա. 3-րդ դարին: Մինչև մեր օրերը հասած առաջին պարսկական գորգերը թվագրվում են մ.թ.ա. 2400-2500 թվականներին:

Իրանական գորգ
 «Պարսկական խալի» անվանումը պահպանվել է այն գորգերի անվան ներքո, որոնք ստեղծվել են ժամանակակից Իրանում, որը մտնում էր հին Պարսկաստանի տարածքի մեջ:  
Ղուրանում ասված է. «Ալլահը ստեղծեց  աշխարհը վեց օրում: Սկզբում՝ անսահման, դատարկ Տիեզերքում առաջացան յոթ երկինքները և այրվեցին լուսատուները, իսկ հետո նրանց տակ հիասքանչ գորգով պատվեց երկիրը, որը ամրության համար պնդեցվեց լեռներով»: Համաձայն Ղուրանի այս մեկնության ,փաստորեն, գորգը Արևելքում նույնացվում է երկրային դրախտի փոքրացված մոդելի հետ:

Saturday, March 1, 2014

Ո՞վ է իրականում Տաուսե Մալակը

Եզդի ազգի մեկ այլ անվանումներից մեկն է<< Տաուսե Մալակի ժողովուրդ>>:
Տաուսե Մալակը,կամ ինչպես հաճախ անվանում են Թաուս հրեշտակ,եզիդիզմի՝եզդիների կրոնի մեջ ունի պաշտամունքային բնույթ եւ տեղ է գրավում եզդիզմի Աստվածայի եռյակում ՝Սուլթան Եզիդի, Շեյխ Ադդիյի/Շիխադի/ հետ:Սիրամարգը եզդիզմում համարվում է Տաուսի խորհրդանիշը