Tuesday, March 11, 2014

ԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ




 Հազարակների պատմություն ունեցող իրանական գորգի մասին առաջին հիշատակությունները պատկանում են մ.թ.ա. 3-րդ դարին: Մինչև մեր օրերը հասած առաջին պարսկական գորգերը թվագրվում են մ.թ.ա. 2400-2500 թվականներին:

Իրանական գորգ
 «Պարսկական խալի» անվանումը պահպանվել է այն գորգերի անվան ներքո, որոնք ստեղծվել են ժամանակակից Իրանում, որը մտնում էր հին Պարսկաստանի տարածքի մեջ:  
Ղուրանում ասված է. «Ալլահը ստեղծեց  աշխարհը վեց օրում: Սկզբում՝ անսահման, դատարկ Տիեզերքում առաջացան յոթ երկինքները և այրվեցին լուսատուները, իսկ հետո նրանց տակ հիասքանչ գորգով պատվեց երկիրը, որը ամրության համար պնդեցվեց լեռներով»: Համաձայն Ղուրանի այս մեկնության ,փաստորեն, գորգը Արևելքում նույնացվում է երկրային դրախտի փոքրացված մոդելի հետ:
 Տուն՝ առանց գորգերի չէր լինում, իսկ մարդու կարողություննրը որոշվում էր նրա տանը եղած գորգերի քանակով ու որակով: Այն ընտանիքը, որն անկարող էր իր տան հատակը որակյյալ գորգերով զարդարել, հարևաններին խղճալի էր թվում:                                                                                      Հին Պարսկաստանը անխզելիորեն կապված է արևելյան գորգերի պատմության հետ: Պարսկաստանում գորգագործության արհեստը փոխանցվում էր սերնդեսերունդ և համարվում էր ամենաթանկ ընտանեկան արժեքներից մեկը: Սկզբում գորգեր գործում էին տանը, օգտագործման կամ էլ նվիրելու համար: Միայն Ք.ա. III դարից սկսած  Պարսկաստանի արհեստանոցներում և մանուֆակտուրաներում սկսվեց վաճառքի համար նախատեսված գորգերի գործումը: Պարսկական գորգագործության պատմության ուսումնասիրությունը ենթադրում է ուսումնասիրություն՝ աշխարհի խոշորագույն քաղաքակրթություններից մեկի զարգացման պատմության:
Ըստ որոշ պատմաբանների՝ գորգագործության հայտնագործողները եղել են Կենտրոնական Ասիայի անանուն քոչվորներ: Քոչվորի համար գորգը տան ինտերիերի անփոխարինելի մասն էր. այն նրան պաշտպանում էր ցրտից ու խոնավությունից, կարող էր լիներ վրանի դուռը կամ էլ հատակը:
Ըստ որոշ աղբյուրների ենթադրվում է որ, պարսիկները կարող էին գորգ գործել դեևս 2400 – 2500 տարի սրանից առաջ: Գիտնականները մոտ այդքան են գնահատում հայտնաբերված հնագույն արևելյան գորգի տարիքը: Այն հայտնաբերվել է Ալթայում՝ հնագիտական արշավախմբի կողմից, որը ղեկավարում էին սովետական գիտնականներ Ռուդենկոն և Գրյազնովը: Շնորհիվ հավերժական սառույցների, Փազիրիկյան բլուրների դամբարանների պարունակությունը պահպանվել է հազարամյակներ շարունակ: Փազիրիկի այդ գտածոներից մեկն էլ իրանական մի գորգ էր, որը մեծ սենսացիայի պատճառ դարձավ: Այդ գտածոն վկայում էր այն փաստի մասին, որ հարյուրամյակներ անց դասական գորգագործության տեխնիկան ոչ մի փոփոխություն չի կրել:
Պատմությունը պահպանել է պարսկական գորգագործների առաջին գլուխգործոցներից մեկի՝ Խոսրով I արքայի «Գարնանային գորգի» մասին պատմությունը , որը գործվել է VI դարում՝ պարսիկների՝ հռոմեացիների նկատմամբ տարած հաղթանակի և Արաբական թերակղզին նվաճելու առիթով: Դա այն ժամանակ ուներ նաև քաղաքական նշանակություն. այդպիսի գորգը հզորության և իշխանության խորհրդանիշ էր, իսկ նրա գեղեցկությունը խորհրդանշում էր  արքայի աստվածային ծագումը:  Այդ գորգի չափսերը հսկայական էին. նրա երկարությունը 122 մետր էր, լայնությունը՝ 30, իսկ քաշը՝ մի քանի տոննա: Սակայն ամենահիանալին գորգի նախշերն էին: «Հողը» գործված էր ոսկե թելերով, «ջուրը» ՝ թանկարժեք թափանցիկ քարերով: Ծաղիկներն ու պտուղները ևս վառ գույներով էին պատրաստված: Ըստ լեգենդի, երբ փռել են այդ գորգը, գարնան շունչը տարածվել է դահլիճով մեկ: Բայց VII դարի կեսին՝  արաբների կողմից Պարսկաստանի նվաճումից հետո , նվաճողները այն մասերի բաժանեցին և գրավված քաղաքից տարան:
Ամենաբազմագույն գորգը գործվել է XXI դարում Թավրիզցի երեք եղբայրների կողմից: Համեմատաբար ոչ մեծ կավի վրա ( 1 մետր x 1,5) տեղավորվել է մոտ մեկ միլիոն հանգույց՝ 800 տարբեր գունային երանգներով:
Աշխարհի ամենամեծ գորգը գործվել է Արգենտինայի Մար դել Պլատա հանգստավայրի համար, նրա մակերեսը 6000 քառակուսի մետր է:
Ամենաթանկ գորգը գործվել է Սպահանում, XVI դարում և վաճառվել է Լոնդոնում՝ 111555 դոլլարով:
 Պարսկաստանի իսլամացումից հետո  արգելվեց Ալլահի ստեղծած կենդանի արարածների պատկերումը, գորգերից անհետացան թռչունները, ուղտերն ու ձիերը:  Գորգերը սկսեցին զարդարվել սիմվոլներով ու աբստրակտ պատկերներով, և դարձան Ղուրանի գործվածքային դրսևորումը: Պարսկական գորգը Իսլամի նվիրյալի համար աշխարհաստեղծման մասին գիրք է:
1038 - ից 1994 թվականներին Պարսկաստանը գտնվում էր թյուրքերի իշխանության ներքո, որոնք ունեին գորգագործության իրենց ավանդույթները, և այդ ժամանակ սկսեց գորգագործության գաղտնիքների և մեթոդների փոխանակումը այդ ժողովուրդների միջև: 15 – րդ դարի կեսից երկիրը նվաճվեց մոնղոլական ցեղերի կողմից: Մոնղոլական տիրապետության շրջանում գործված գորգերը զուրկ են պարսկականին բնորոշ գունագեղությամբ, նրանք պարզ են և ունեն հիմնականում զարդարված են միայն երկրաչափական մարմինների նախշերով:
XV դարում, երբ Սեֆյանների դինաստիայի օրոք Պարսկաստանի նոր մայրաքաղաքը դարձավ Սպահանը, մայրաքաղաքում և շատ ուրիշ քաղաքներում ստեղծվեցին պետական արհեստանոցներ, որտեղ հմուտ նկարիչները և վարպետները ստեղծում էին գորգագործության հրաշալի գլուխգործոցներ: Այն ժամանակ երբ, կենդանիներ և թռչուններ պատկերելու արգելքը  հեռացվեց,  գորգագործությունը դարձավ գանձարան եկամուտ բերող գլխավոր աղբյուրներից մեկը: Եվրոպայում պարսկական գորգերը դարձան խիստ պահանջված, նրանց գնելու համար մեծ առևտրական արշավախմբեր էին գնում Պարսկաստան: Այդ շրջանի լավագույն գորգերում պատկերվում է խոշոր աստղաձև մեդալիոն՝ վառ ինդիգո ֆոնի և ցողուննրի ու ծաղիկների վրա:
Աֆղանստանի, Թուրքիայի և Ռուսական կայսրության հետ պատերազմը խաթարեց պարսկական գորգագորգության հետագա զարգացումը: Գորգագործության գաղտնիքները պահպանեցին միայն քոչվորները և փոքրիկ գյուղերում բնակվող վարպետները: Գորգագործության նոր վերածնունդ սկսվեց Պարսկաստանում XIX դարում, և գորգերի արտահանումը դարձավ երկրի տնտեսության զարգացման կարևոր գործոններից մեկը:
 Այսօր Իրանը ավելի շատ գորգեր է արտադրում, քան բոլոր այլ գորգագործական կենտրոնները միասին  վերցրած: Ղում, Նաին, Թավրիզ, Սպահան և Գաբե քաղաքները ունեն գորգագործության իրենց գաղտնիքները, յուրահատուկ գորգերի ձևերը: Մասնագետին մի հայացքն էլ բավական է, որ հասկանա գորգի պատրաստման կոնկրետ վայրը: Կարելի է հասկանալ գույներից, պատկերվող դրվագներից, բրդից, հումքից, գորգի խտության աստիճանից:                                                                                                                                           Իրանում այսօր ևս շարունակվում են գորգագոծության լավագույն ավանդույթները:Այժմ Իրանում փոխվել են այս արհեստի,այսպես ասած, աշխարհագրական սահմանները:Ներկայումս գորգեր պատրաստվում են նույնիսկ այն շրջաններում,որտեղ նախկինում այս արհեստը չի կիրառվել:   
                                                                                                                                                       

Նարեկ Զարոյան

No comments:

Post a Comment