Ամեն տարի՝մարտի 15-28-ն ընկաց
ժամանակահատվածում, հազարավոր իրանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ իրանական Նոր
տարին՝ Նորուզը տոնելու: Իրանցիների՝ Նորուզը Հայաստանում տոնելու հիմնական պատճառը,
թերևս, Հայաստան մուտքի արտոնության առավել հեշտ և մատչելի կարգն է, մյուս կողմից առկա նպաստավոր պայմանները՝ազատ և ուրախ ժամանց անցկացնելու:
Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես,
երևանաբնակների մի ստվար հատված գրեթե տեղյակ չէ, թե ինչու են հատկապես այս շրջանում
մեծ թվով իրանցիններ գալիս Հայաստան և ,առհասարակ, ինչ է իրենից ներկայացնում
Նորուզ Բայրամը:Եվ ,թերևս , սա է հիմնական պատճառներից մեկը իրանցի զբոսաշրջիկների
նկատմամբ Հայաստանի բնակչության խիստ հակասական վերաբերմունքը:
2013թ մարտի 15-ից մարտի 24-ը Հայաստանում է իր հանգիստը անցկացրել 7150 իրանցի,ինչը մոտավորապես երկու անգամ պակաս է 2012-ի թվաքանակից:
